Tert.am-ը գրում է.

Հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանինհնարավորություն է ընձեռվել մասնակցել Երևան-Ստամբուլ ուխտագնացությանը՝ «Լույս ի լուսո» համերգային նախագծի շրջանակում, հայտնում է mirrorspectator.com կայքը։

Դաշնակահարը և Երևանի պետական կամերային երգչախումբը համերգներով հանդես կգան Ջավախքում, Թբիլիսիում, Կարսում, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի այլ քաղաքներում և Ստամբուլում։

«Մենք, հավանաբար, 10 համերգ կունենանք։ Կարևոր չէ, որ թուրքերը կփորձեն խափանել համերգները հայկական եկեղեցիներում։ Ես պատրաստվում եմ անել իմ աշխատանքը։ Իմ միակ մտավախությունն այն է, որ թուրքերը թույլ չեն տա մեզ համերգ ունենալ Անիի Տիգրան Հոնենց եկեղեցում, քանի որ Անին ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար»,- ասել է Համասյանը։

Երևան-Ստամբուլ ուխտագնացությունը Համասյանի՝ «Լույս ի լուսո» խորագրով 100 համերգների նախագծի մի մասն է։ Համերգները կնկարահանվեն և կներկայացվեն վավերագրական ֆիլմի տեսքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել