Special: Little Hanru van Niekerk was born with a birthmark shaped like the number 12 on his forehead

Հնագույն քաղաքակրթություններում 12 թիվը խորհրդանշում էր Օլիմպոս սարի վրա բնակվող աստվածներին և կենդանակերպի նշաններին։ Այս փոքրիկի ծնողները ապշած էին, երբ տեսան, որ այդ նշանը դրոշմված է իրենց նորածնի ճակատին, սակայն ինչպես նրանք ինքներն են նշել, դա գեղեցիկ անակնկալ էր իրենց համար։ Հանրու վոն Նիեկերկը ծնվել է Յոհաննեսբուրգում 2014 թ. նոյեմբերի 11-ին։ 12 թիվը նրա ճակատին բնածին նշան է։ Բժիշկները հավաստիացրել են, որ երեխայի ճակատի նշանը ժամանակի ընթացքում ինքն իրեն կանհետանա։

Cute: The family of the little boy, who lives in Johannesburg in South Africa, spotted the markings soon after he was born on November 11 2014

Այս 4-ամսական բալիկի մեծ տատիկ Քեթրին Ջուսթը «Northcliff Melville TImes»-ին տված հարցազրույցում ասել է.

Առաջինը իմ կրտսեր դուստրը նկատեց փոքրիկի նշանը, սակայն մենք չէինք անհանգստանում դրա համար, քանի որ երեխայի բժիշկն ասաց, որ երբ նա մի քիչ մեծանա, նշանը կանցնի։

Ազգային առողջապահական ծառայության տվյալների համաձայն՝ բնածին նշանները երկու հիմնական խմբի են բաժանվում՝ անոթային ու պիգմենտային։ Անոթային նշանները մեծ մասամբ լինում են գլխի կամ պարանոցի շրջանում։ Դրանք առաջանում են մաշկի տակ կամ մաշկի մեջ գտնվող աննորմալ արյունատար անոթների պատճառով։ Այս տեսակի նշանները կարող են անհետանալ մի քանի ամսում։ Ի տարբերություն անոթային բնածին նշանների՝ պիգմենտային նշանները սովորաբար շագանակագույն երանգի են լինում ու առաջանում են պիգմենտային բջիջների կուտակումից։ Բնածին նշանների մեծ մասն անվտանգ են, ուստի դրանց պատճառով բժշկական միջամտության դիմելու կարիք չի լինում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել