Ծառուկյանի քաղաքական լիկվիդացիայից և ընդդիմադիր ուժերի բացահայտ Լայթս կարգավիճակում հայտնվելուց հետո պալատական քաղաքական վերլուծաբանները միաբերան իրենց ցնծությունն էին հայտնում առ այն, որ այսուհետ քաղաքական ուժերի պայքարը հեղափոխական դաշտից տեղափոխվելու է գաղափարական դաշտ։ )))))) 
Այոոո, թեժ աշուն-ձմեռներին փոխարինելու են գաղափարական գիգանտների բանավեճերն ու դեբատները: Բա ոնց մի վեց տարի սենց սղցրին, մի 116 տարի էլ գաղափարական կտերով կսղցնեն` դե մտքի գիգանտներ են, Չինաստանից էլ հեսա տոննայով չինական կուտ ա գալու:
Ասածս ինչ ա` Մեծ Պահքի մոմենտով սաղ իրար ներում են, ես էլ որոշեցի ներվերիս ներեմ` անարժանների համար իզուր քայքայվելու պատճառով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել