Ինչքան պետք է ստոր լինել, որ զինվորական ծառայության ժամանակ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ձեռք բերված առողջական խնդիրը դարձնել աճուրդի, փող հավաքելու միջոց, իսկ ամենաահավորը` հայրենի բանակը վարկաբեկելու... Առավել ևս, եթե ՊՆ-ն մի քանի անգամ աջակցել է։ Եվ հարց է առաջանում` ինչո՞ւ են լռում նրանք, ովքեր նույնանման առողջական խնդիր ունեն, նրանց բարեկամները, ինչո՞վ են նրանք պակաս, որ իրենց մասին չեն բարձրաձայնում որոշ այն կայքերը, որոնք հիմա լծված են ինչ-որ դրամահավաք կազմակերպելու գործընթացին և ավել քարեր ազգային բանակին նետելու գործին։ Էլ չեմ խոսում զոհվածների մասով, երբ մի քանի «հասարակական» գործիչների կողմից փորձ է արվում անվանափոխել փողոցները, այլ «ակցիաներ» անել` ևս «ջոկողություն» անելով հերոսացած մեր նահատակ տղաների միջև։ Ո՞վ է թույլ տվել ձեզ բաժանել նրանց յուրայինների և ոչ... Փաստորեն, մեր հակառակորդների քարոզչական հարվածները քիչ են, մենք ներքիններին ևս պետք է դիմակայենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել