Tert.am-ը գրում է.

Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում ծնված երեխայի ճակատին դրոշմված է «12» խորհրդավոր նիշը:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը` փոքրիկ Հենրուն, ով ծնվել է անցյալ տարվա նոյեմբերի 11-ին, լույս աշխարհ է եկել` դեմքին տարօրինակ ծննդանշանով`  «1» և «2» թվերի տեսքով:

Բժիշկները 4 ամսական տղայի ծնողներին ասել են, որ այդ նշանը կանհետանա ժամանակի հետ:

Երեխայի տատիկի խոսքով` իրենք մեծ սիրով են ընդունել այդ նշանը, որը «գեղեցիկ անակնկալ էր» իրենց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել