Tert.am-ը գրում է.

Բրիտանիայում առաջին անգամ հաջողվել է մահացած սիրտ փոխպատվաստել: BBC-ն հստակեցնում է, որ խոսքը այլևս չբաբախող սրտի մասին է և որ այս վիրահատությունը առաջինն է նաև Եվրոպայում: Դա տեղի է ունեցել Քեմբրիջշիրի կոմսության Փափվորթ հիվանդանոցում:

Որպես կանոն՝ սրտի դոնոր են դառնում մարդիկ, որոնց ուղեղը դադարում է գործել, բայց սիրտը դեռ բաբախում է:

Այս դեպքում դոնոր է դարձել մի մարդ, ում թոքերն ու սիրտը դադարել էին գործել: Աղբյուրը նկատում է, որ նման դոնորներ գտնելը ավելի հեշտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել