Այս բովանդակության ստատուսն արդեն մի հինգ անգամ տարբեր առիթներով գրել եմ։
ԱՄՆ Մասսաչուսեթսի նահանգը մակերեսով մոտ Հայաստանի չափ է, բնակչությամբ՝ երկու անգամ, իսկ պետական բյուջեով՝ մոտ 10 անգամ գերազանցում է Հայաստանին։ Սրանից մի հինգ տարի առաջ այսպիսի մի պատմություն եղավ։ Նախկին նահանգապետի ծառայողական ավտոմեքենան արդեն հին էր, և նահանգի պառլամենտը բյուջեով նախատեսել էր գնել նոր ավտոմեքենա և այդ նպատակի համար առանձնացրել էր 20 հազար դոլար։ Այն նահանգապետը սևամորթ էր, իսկ սևամորթները սովորաբար մարմնով միջինում սպիտակներից խոշոր են և գերադասում են ունենալ ընդարձակ մեքենաներ, որ հեշտ նստեն, իջնեն։ Այս նահանգապետն էլ գնել էր 30 հազարանոց մի մեքենա, որովհետև բյուջեով նախատեսված 20 հազարին խոշոր մեքենա չէին տալիս։ Ուղիղ հինգ ամիս պառլամենտն այդ նահանգապետի քթից բերեց այդ 10 հազար ավել ծախսած գումարը։ Օր ու մեջ, մեկ էլ տեսար, մի պատգամավոր այդ հարցը նորից օրակարգ էր բերում։
Հիմա գանք մեր հարգելի Աղվան Հովսեփյանի՝ 47 հազարանոց ծառայողական մեքենային։ Հարգելի պարոն, դուք հանգիստ կարող էիք վայելել 20 հազարանոց մի որևէ մեքենա և մնացյալ դրամն էլ կհատկացնեիք բարեգործական նպատակների համար։ Ասենք, օրինակ, ձեր գյուղի դպրոցի վերանորոգմանը։ Վստահ եմ, որ ձեր գյուղի դպրոցն անմխիթար վիճակում է գտնվում։
Մի քիչ մարդ եղեք էլի։ Հո այս ժողովուրդը ձեր ձեռքին գերի չի՞, որ տենց անխնայաբար թալանում ու հոշոտում եք, այ տնաշենի անկուշտներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել