Facebook-ի նոր անսովոր՝ «On This Day» անունը կրող յուրօրինակ ծառայությունը, «ժամանակի մեքենան» օգտատերերին թույլ կտա գտնել այն նյութը, որով իրենց կիսվել են մի քանի տարի առաջ այդ նույն օրը։

Facebook-ում հրապարակած հին նյութերը հեշտ գտնելու այս մեթոդը դեռևս հասանելի է միայն նրանց համար, ովքեր շատ հաճախ են թարմացնում իրենց ժապավենը։ «On This Day»-ը հնարավորություն կտա վերհիշել կոնկրետ օրվա ընթացքում արված սեփական գրառումները, լուսանկարները, ընկերների գրառումները։ Այս մասին գրում է Dni.ru-ն։

Facebook-ի «Ժամանակի մեքենա»-ն կարող եք գտնել նորությունների ձախ կողմում գտնվող կարգավորիչների մեջ։ Ընդ որում, այդ տեղեկությունները հասանելի են միայն հեղինակի համար, սակայն ցանկության դեպքում կարելի կլինի կիսվել նաև ընկերներների հետ։

Հ.Գ. Ինձ մոտ արդեն այսօրվանից ակտիվացել է, ասեմ ավելին՝ լավ բան են մտածել, հավես ա շատ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել