Tert.am-ը գրում է.

Գիտնականները փաստում են, որ դա կօգնի երկար ապրել: Նրանք պարզել են, որ  ամբողջական ձավարեղենով և մանրաթելով հարուստ սննդակարգը  նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը` քրոնիկ հիվանդությունների ` քաղցկեղի, սրտի հիվանդության, շնչառական հիվանդությունների և շաքարախտի պատճառով:

Ինչպես գրում է  meddaily.ru-ն` The Daily Mail-ին հղումով, ամբողջական ձավարեղենի շարքը լրացնում են զորենը, վարսակը և կինոան, իսկ մանրաթելերը պարունակում են հանքանյութեր և հակաօքսիդանտներ: 14 տարվա ընթացքում ուսումնասիրելով 367 442 կամավորի` Հարվարդի մասնագետները հաշվարկել են, որ օրական 34 գրամ ձավարեղեն ուտելով` հնարավոր է 17 տոկոսով նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը:

Նման մթերքներով հագեցած սննդակարգը նվազեցնում է նաև շնչառական հիվանդություններից մահանալու վտանգը` 11 տոկոսով, շաքարախտի զարգանալու հավանականությունը` 48 տոկոսով, քաղցկեղից մահանալու վտանգը` 15 տոկոսով: Թե որ բաղադրիչն է այս սննդամթերքներում դրական ազդեցություն գործում, գիտնականները դեռ չեն պարզել: Դա կարող է հենց մանրաթելը լինել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել