Կաթն օգտակար է ոչ միայն ոսկորների և մկանների համար, այլ նաև ուղեղի: Այն բարձրացնում է գլուտատիոն կոչվող հակաօքսիդանտների քանակը, պնդում են Քանզասի համալսարանի գիտնականները:

Կամավորների ուղեղը սկանավորել են գլուտատիոնի մակարդակը որոշելու համար: Պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր կաթ են խմում, առանձնանում են այս հակաօքսիդանտի ավելի բարձր պարունակությամբ՝ կաթ չօգտագործող մարդկանց համեմատ:

Նախագծի ղեկավար նեվրոպաթոլոգ Ին-Յան Չոյը և դիետոլոդ Դեբրա Սալլիվանը նշում են, որ գլուտատիոնը նպաստում է օքսիդացման գործընթացների կանխարգելմանը: Նշենք, որ այս գործընթացներն ակտիվանում են Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդության հետևանքով:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ կաթը դրական է անդրադառնում տղամարդկանց և կանանց նյարդային համակարգի կենտրոնական հատվածի վրա և ունի մի շարք կարևոր հատկություններ, որոնք անհրաժեշտ են ուժերը վերականգնելու համար: Ավելին՝ այն կարող է հարստացնել օրգանիզմը և ուղեղը հակաօքսիդանտներով՝ այդպիսով օգնելով օրգանիզմին մի շարք վտանգավոր գործընթացների դեմ պայքարի գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել