Ինչպես երևում է, հայ պատգամավորները մրգերից նախընտրում են բանանը, որի անհիմն թանկացման համար ԱԺ-ում «պատասխանատվության կանչվեց» ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանը, որը միակ ներկրողին (իբր՝ միակ) չի պատժում թանկացման համար: Բայց լավ կլինի, եթե մի փոքր էլ հայկական մրգերի թանկացման հացը բարձրացվեր. ինչո՞ւ օր օրի անհիմն բարձրացվում է տեղական խնձորի շուկայական գինը, որ ի՞նչ: Կամ ո՞ւր է անհետացել ու դեֆիցիտ դարձել տանձը: «Պարզ չի՞ ուր,- տեղական մրգերի թանկացման ու անհետացման իր վարկածն է ներկայացնում լոռեցիներից մեկը,- ինչ կա-չկա՝ սոկի տակ են քաշում, ավելի շատ ջուր էլ խառնում հետն ու անունը դնում բնական հյութ... Համ էլ կոնֆետ-մոնֆետ են արտադրում, եղած միրգն ամբողջությամբ արտահանվում է, դրա համար էլ շուկայում եղածը կամ թանկ է, կամ անորակ»: Ի դեպ, օրերս հայաստանյան սպառողներին գուժեցին համապատասխան ոլորտի պաշտոնյաները, որ այս տարի էլ ծիրան չի լինելու շարքային սպառողի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել