Փողեր է, որ ճամփա ընկած՝ գալի՜ս են.... էլ Չինաստանից, էլ Ամերիկայից՝ հանուն Հայաստան աշխարհի զարգացման.... Բայց դրանից ի՞նչ օգուտ հասարակ ժողովրդին, որ տոկոսի տակից դուրս չի գալիս կամ պարտքի տակ ճռռում է.... Էնքան էդպես վարկեր-մարկեր ու գրանտներ են եկե՜լ... Մի բան փոխվել է՞.... էն աղբ քրքրողները ոնց սուզված էին աղբարկղերի մեջ, էդպես սուզված էլ մնում են, իսկ ժողովրդի վերջին հույսը, ցավոք, մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանն է ու խոպանը: Հիմա էլ նոր խոպանիզմի ձև է հայտնվել. հայերը հենց որ թոշակի տարիքի են հասնում, գնում են Ռուսաստան՝ իրենց աշխատող զավակների մոտ, ու այնտեղ մի քանի ամիս բնակվելուց հետո թոշակավորվում ռուսականով, հետո գալիս են Հայաստան, էդ բարձր թոշակով ապրում: Ու դրա համար մարդկանց կողոպտելու նոր ձև էր գտնվել. ռուսականի կուրսը կտրուկ գցեցին, որ մարդկանցից հավելյալ գումարներ շորթվեն: Ըստ այդմ այսօր՝ անգամ ռուսականի կուրսի վերջին օրերի փոքր-ինչ բարձրացումից հետո, նախկին տարիների համեմատ այն շատ ավելի ցածր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել