Ավտոմեքենաների ապահովագրման գործընթացին անցնելն իսկզբանե ողջունել եմ (ապահովագրման գումարներին չեմ անդրադառնա, առանձին թեմա է), նորմալ ու պահանջված պրոցես էր, ինչը վարորդներին հիմնականում զերծ է պահում բախումներից: Կարծես թե ապահովագրական ընկերություններն էլ նորմալ վճարում են, այնքան, որ հնարավոր է լինում և նորմալ պահեստամասեր գնել և մեքենան նորմալ արհեստավորի մոտ տանել: Սակայն առկա դրական առաջընթացը շատ ժամանակ ստվերում են ՃՈ հետաքննիչները, ովքեր շատ ժամանակ այնքան են ուշանում, որ քիչ է մնում մեքենան թողնես ու այլ գործերով գնաս: Իմ կարծիքով, դա ավելի շատ ներքին կարգապահության խնդիր է: Հ.Գ. 1 Հաշվի առնելով այն փաստը, որ ոստիկանական ակադեմիան բավականին գրագետ կադրեր է տալիս, երևի նպատակահարմար կլիներ, որ ՃՈ համակարգ կադրեր գործուղվեին բացառապես ակադեմիայից: 2. Կարծում եմ՝ Ոստիկանական համակարգի բարեփումների առանցքում պետք է լինի համակարգի օպտիմալացումն ու աշխատավարձերի էական բարձրացումը: (հանուն ճշմարտության պետք է նշել, որ ներկայիս ոստիկանապետը բավականին շատ «գռդոն» հաստիքներ կրճատել է ու համակարգը ձգել):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել