«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգանքով է վերաբերվում մեր գործընկեր Տիգրան Ուրիխանյանի կայացրած որոշմանը, ինչպես հարգանքով մոտեցել ենք մեր մնացյալ գործընկերների որոշումներին: Յուրաքանչյուր գործիչ ինքն է ընտրում այն ճանապարհը, որով նպատակահարմար է գտնում շարունակել իր գործունեությունը:
Մենք հաջողություն ենք մաղթում Տիգրանին իր նոր նախաձեռնություններում, և մենք ևս որևէ խնդիր չենք տեսնում ընդհանուր տեսակետների շուրջ մեր համագործակցության հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել