1427131943,0608Nyut.am-ը գրում է.

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ Երրորդմասցի Լյովիկի և իր երկու ընկերների սպանությունից հետո, շատ ժամանակ չանցած, իրավապահ մարմինների կողմից հետախուզում հայտարարվեց 1986թ ծնված Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), 1984թ. ծնվ. Սարգիս Հախանումյանի (Տլե) և 1984թ. ծնվ. Վահան Հակոբյանի (Գաստիկ) նկատմամբ, ովքեր կասկածվում են առանձնապես ծանր այս հանցագործության մեջ՝ ՀՀ քր. օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով:

Հենց այն օրը, երբ հետախուզում հայտարարվեց և հեռուստատեսությամբ ցուցադրվեց Գաստիկի, Ծգլի և Տլեի լուսանկարները, ոստիկանությունում տագնապած հայտնվեց Երևան քաղաքի Նորքի թաղամասի նախկին ճոպանուղու մոտ գտնվող սեփական առանձնատան սեփականատեր Սլավիկ Շահբազյանը: Նա շտապեց հայտարարել, որ այդ երեք անձինք երեք ամիս շարունակ բնակվել են իր առանձնատանը: Դեպքից ամիսներ առաջ այս երեքը հանդիպել են Սլավիկի հետ և բնակարանը վարձակալել:

Երեք ամիս շարունակ նրանք կանոնավոր վճարել են բնակարանի ամսական 1200 դոլար վճարը և կոմունալ ծախսերը: Այդ ընթացքում տանտեր Սլավիկը միայն մի բան է նկատել, որ այդ անձինք այդ ողջ երեք ամսվա ընթացքում ոչ մի անգամ դուրս չեն եկել բնակարանից: Նրանց սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ է մատակարարել Գաստիկի եղբայրը:

Սլավիկի հայտարարությունից հետո ոստիկանության քննիչները «օր ու արև» չեն տալիս Սլավիկի հարևաններին: Անընդհատ հարցաքննում են: Հարևաններից երկուսը իրենց բակում տեսախցիկներ ունեն: Առգրավվել են դրանք: Հարևաններն արդեն հոգնել են հարցաքննություններից: Բայց նրանք ոչինչ չեն տեսել…

Լուրեր էր տարածվել, որ Երրորդմասցի Լյովիկի և իր ընկերների կողմից Գաստիկին դաժան ծեծի ենթարկելուց հետո, Գաստիկը և իր երկու ընկերները՝ Ծգլը և Տլեն որոշ ժամանակ անհետացել են քաղաքից: Շատերին թվացել է, թե նրանք բացակայում են հանրապետությունից: Սակայն Սլավիկի՝  ոստիկանությունում արած հայտարարությունից պարզվել է, որ նրանք մշտապես գտնվել են Երևանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել