Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը բանակցում է Ռուսաստանի հետ Հայաստանին տրամադրվող գազի սակագնի նվազեցնելու ուղղությամբ, այդ մասին տեղեկացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ռուսական կողմը պատրաստվում է գազի գործող 189 դոլար սակագինը նվազեցնել մինջև 165 դոլարի: Հարությունյանի մեկնաբանմամբ, բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, այս քայը կապված է ՀՀ-ում առկա դրամի արժեզրկման հետ, ինչը կհանգեցներ գազի սակագնի բարձրացման, այդ է պատճառը, որ գործադիրը ձեռնամուխ է եղել մեղմել փոխարժեքի տատանման հետևանքող սպասվող տատանումները: Հարությունյանն իր խոսքում հայտնել է, որ ռուսական գազը ռուբլով գնելու ուղղությամբ քննարկումներ չեն եղել:

Հարկ է նշել, որ գազի սակագնի փոխարժեքի տատանումները հնարավոր է բարձրացնեն ռիսկերը, ինչը, բնականաբար, հնարավոր է առաջացնի տնտեսության ավելորդ ցնցում:
Այս իրավիճակում շատ կարևոր է՝ ռուսական կողմի հետ տարվեն ճիշտ աշխատանքներ, քանի որ մի կողմից հասկանալի է, որ գազի վաճառքը, ճիշտ է, ռուսների համար բիզնես է, սակայն մյուս տեսանկյունից ՀՀ-ն ՌԴ ռազմավարական գործընկեր է, ու հարցի կոնսեսուսային լուծման հասնելը երկուստեք կարևոր է` հետագա փոխհամաձայնեցված համագործակցությունը խորացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել