Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանական կողմն անցած զինվորի մասով մի շատ հետաքրքիր գրառման հանդիպեցի: Գրառումն արվել էր՝ երևի առանց «գցել-բռնելու», հենց այնպես՝ սրտի թելադրանքով: 

Անմիջապես գրավեց ուշադրությունս, որովհետև նման անկեղծ ու քաղաքականությունից հեռու գրառումները երբեմն իսկությանն ավելի մոտ են: Ինչ էր գրել.

«Ես ճանաչում եմ այդ տղային: Հոգեկան շեղումներ ունի, բայց շատ լավ տղայա: Մենակ երբեմն էր արտահայտվում իր թերությունը: Ցավում եմ նախ ընտանիքի համար, հետո բոլորիս համար»:

Երբ խոսում էին նրան ծեծելու մասին, գրում է.

«Չեմ կարծում, թե ծեծել են: Նրան բոլորն էլ սիրում էին: Էնքան բարի տղա էր: Հետն էլ իր ասածի տեր: Սա սարքած է, հենց ադրբեջանցիք են ծեծել»:

Գրառումից պարզ երևում է, որ երիտասարդ աղջիկը ճանաչում է նրան:

«Մեսիջով» տեղեկացրի ով լինելս ու խնդրեցի մի քիչ մանրամասնել: Աղջիկն անմիջապես պատասխանեց՝ ես թռնեմ գործի, կպատասխանեմ:

Անցան բավականին երկար ու ձիգ ժամեր, բայց նա չէր գրում: Վերջապես ձայն հանեց.

«Հասմիկ ջան որպեսզի չդառնամ ձեզ խաբած, իմ ընկերների մեջ ……. ……… կա, իրանից տեղեկացվեք էլի, իմ քույրիկնա, ես հիմա իրան կգրեմ: Ուղղակի ես հիմա աշխատանքի եմ, էնքան էլ խառն եմ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել