Մայր Թերեզան (ամբողջական անունը — Մայր Թերեզա Կալկաթացի, իսկական անունը՝ Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբ. Agneze Gonxhe Bojaxhiu) կաթոլիկ միանձնուհի էր, «Գթասրտության շքանշան»-ի հիմնադիրը, որը ծառայում էր հիվանդներին և աղքատներին: Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979): Կաթոլիկ եկեղեցին դասել է երանելիների շարքին: 

Թերեզա անունը ստացել է 1931 թվականին՝ ի պատիվ 1927 թվականին սրբերի դասին դասված ֆրանսուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ: 

Մայր Թերեզայի 10 թեզերը.

1. Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց: 
2. Եթե Դուք բարություն եք գործել և մարդիկ մեղադրել են Ձեզ ծածուկ եսասիրական մտադրության մեջ, միևնույնն է՝ բարություն գործեք: 
3. Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է՝ ձգտեք հաջողության: 
4. Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխաբեն Ձեզ, միևնույնն է՝ մնացեք ազնիվ և անկեղծ: 
5. Այն, ինչը որ տարիներ շարունակ Դուք կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել: 
6. Եթե Դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ մնացեք երջանիկ: 
7. Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույնն է՝ բարիք գործեք: 
8. Կարևոր չէ, թե ո՞վ և ի՞նչ է խոսում Ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրանց ժպիտով և շարունակեք կատարել Ձեր գործը: 
9. Եթե Ձեր լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է՝ դա նրանց երբեք չի բավականացնի, միևնույնն է՝ շարունակեք կիսել նրանց հետ Ձեր լավագույնը: 
10. Աղոթեք միասին և մնացեք միաբան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել