Փորձեք գիշերը ոչինչ չուտել և սոված քնել: Դա արեք մոտ մեկ-երկու շաբաթ և կզգաք, թե ինչպես եք սկսում ավելի թեթև և պայծառ երազներ տեսնել և ամեն առավոտ կարթնանաք լավ տրամադրությամբ և ինչ-որ նոր բան անելու ցանկությամբ:

Փորձեք ուտելիքի մեջ չավելացնել աղ և պղպեղ և կտեսնեք, որ կուտեք երկու երեք անգամ ավելի քիչ սնունդ և մեկ ամսից Դուք զգալիորեն կնիհարեք: (Վերաբերում է միայն ավելորդ քաշ ունեցողներին)

Փորձեք չխմել զովացուցիչ կամ ցանկացած գազավորված ըմպելիք: Սովորեք ջուր խմել և դուք կնկատեք, թե որքան հաճելի է ջուր խմելը և որքան լավ է այն հագեցնում ծարավը:

Փորձեք չխմել սուրճ և թեյ երկու շաբաթվա ընթացքում, և Դուք կնկատեք, որ շրջաապատում Ձեզ ամեն ինչ ուրախացնում է: Կտեսնեք, որ Դուք արագ և խորն եք քնում: Ձեր դեմքի լարված կնճիռները կհարթվեն:

Փորձեք մեկ շաբաթ քայլել կամ նստել ուղիղ և ձիգ իրանով և Դուք կտեսնեք, թե ինչպես է բարելավում Ձեր հիշողությունը և, որքան արագ կաշխատի Ձեր երևակայությունը:

Ամեն անգամ հիշելուց այն մարդուն, ում Դուք չեք սիրում, փորձեք երևակայական ձևով ինչ-որ բան նվիրել նրան`պատկերացնելով, թե նա ինչպես է ուրախանում և Դուք կտեսնեք, թե ինչպես է նա Ձեր նկատմամբ ավելի ու ավելի լավը դառնում:

Փորձեք քնելուց մեկ կամ երկու ժամ առաջ անջատել հեռուստացույցն ու համակարգիչը և կնկատեք, եթ ինչպես եք սկսում երևակայել: Ձեր ստեղծագործական ունակություննները էլ ավելի կուժեղանան:

Փորձեք մոտ երկու շաբաթ հեռախոսով խոսել միայն խիստ անհրաժեշտ գործերի համար:

Ամեն անգամ ծխախոտը վերցնելու ցանկության դեպքում, փորձեք վերցնել խնձորը կամ մեկ այլ միրգ: Երկու շաբաթ անց Դուք Ձեզ կզգաք ավելի ամուր և առողջ:

Ամեն անգամ, երբ ցանկանում եք անել ինչ-որ մի բան, որը Ձեզ հաճելի է, բայց այնքան էլ Ձեզ բնորոշ չէ, դրանով կտեսնեք ու կբացահայտեք Ձեր թաքնված ունակությունները:

Փորձեք ժպտալ ամեն անգամ, ժպտացեք նույնիսկ անծանոթ մարդկանց` չմտածելով թե, նրանք ինչ կկարծեն Ձեր մասին: Եվ մեկ ամիս անց Դուք մարդկաց կհամարեք ավելի հարազատ և անվտանգ Ձեզ համար:

Փորձեք պառկել խոտերի վրա, ծառերի մեջ` հեռու մեքենաներից և Դուք կզգաք Ձեզ համար այդքան ցանկալի հանգստությունն և լռությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել