Ես լրագրող չեմ, ուղղակի գրում եմ այս հոդվածը, որովհետև իմ կյանքը նմանվում է այն շատ-շատերի կյանքին, որոնց անվանում են արտագաղթողներ: Ես ամուսնացած եմ, ունեմ հրաշալի բալիկ: Մեր տունը Երևանից շատ հեռու է, ու քանի որ իմ և ամուսնուս աշխատանքը Երևանում է, մենք էստեղ վարձով էինք ապրում: Բալիկիս ծնունդից հետո որոշեցինք վաճառել էնտեղի բնակարանն ու այդ գումարով որպես կանխավճար հիպոթեքով տուն գնել: Վաճառեցինք և էստեղ տուն ընտրեցինք: Ուղիղ 6 ամիս է՝ բանկից բանկ ենք գնում: Չեն տրամադրում՝ ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ ասելով: Հիասթափված ենք մեր երկից: Հիմա էլ տուն էլ չունենք: Էդպես են անում, որ բոլորը գնում են Հայաստանից: Մի քանի շաբաթ առաջ գնացել էի օդանավակայան…. Այնքան ընտանիքներ էին մեկնում ու հաստատ ընդմիշտ: Քննադատեցի նրանց: Իսկ հիմա ես եմ իմ ընտանիքով մեկնում ու ԸՆԴՄԻՇՏ: Չեմ ուզում՝ գնանք, բայց ինչ անենք: Թողնեիք՝ ապրեինք էլի նորմալ: Աշխատող մարդիկ էինք: Բայց չէ: Էս երկրում մի քանի տարի հետո մնալու են աղքատներն ու օլիգարխները: Ի՞նչ եք անում մեզ հետ…… Մնաս բարով, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել