Լայք, լայք, լայք… Այսօր այս բառն այնքան հարազատ է դարձել մեզ, այնքան է ընդգրկվել մեր առօրյա բառապաշարում, որ չենք էլ նկատում, թե օրվա մեջ քանի անգամ ենք արտասանում այն:
Այնքան ենք տարվել լայք գործողությամբ, որ դրա տակ սկսել ենք հասկանալ գրեթե ամեն ինչ: Ամեն ինչ այնքան ծայրահեղ է, որ մարդիկ սկսել են լայքերի քանակով որոշել իրենց կայացման աստիճանն այս կյանքում: Սիրած մարդու հետ խոսելու փոխարեն լայքում են նրա նկարը կամ ստատուսը, իսկ երբ կռվում կամ բաժանվում են, չեն լայքում՝ ցույց տալով, որ նեղացել են: Հավաքած լայքերով են փորձում որոշել, թե դիմացինն իրենց սիրո՞ւմ է, թե՞ ոչ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել