Ժամանակին որ լույսերը տանում էին, կլադովկեն միշտ դեժուռնի մոմ էր լինում, հիմա տանը մոմը դարձել է դիֆիցիտ, բայց դա մի կողմ: Զանգում ես էլ ցանց, որ տեղեկություն իմանաս, զարմացած ձայնով դեժուռնի աղջնակը պատասխանում է. «Վայ, դուք առաջին զանգահարողն եք»: Լավ է վերջում չի ավելացնում` առաջին զանգի համար շահում եք երկու տոմս` Դուբայում Ձեր հանգիստյան օրերը անցկացնելու համար: Այ հոգուդ ղուրբան, ասենք թե ես կամ որևէ մեկը ձեզ չտեղեկացրեց հոսանքազրկման մասին, դուք համակարգչային այս դարում ձեր մոնիտորների վրա չե՞ք զգում, որ մի ամբողջ սեկցիա, մոտ 20 հսկայական շենք, լույս չունի: Հոսանքի վարձը չմուծելու դեպքում շատ օպերատիվ հոսանքազրկումն իրականացնում եք, հիմա իմ աշխատանքի խաթարման համար պարապուրդի արդյունքում ստացված վնասը ո՞նց եք կոմպենսացնելու:
Հ.Գ. էն Դուբայի տոմսերը վատ միտք չէր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել