Ըստ քաղաքագիտական կանոնների՝ կան երկու տիպի ընդդիմադիր ուժեր` ընդդիմադիր և արմատական ընդդիմադիր: Ո՞րն է այդ երկուսի տարբերությունը: Ընդդիմադիր կուսակցությունն այն կառույցն է, որն ընդունում է գոյություն ունեցող քաղաքական կարգը և քաղաքական ավանդույթները, մասնակցում է ընտրություններին և, մտնելով խորհրդարան, դառնում է գործող իշխանությանը ընդդիմադիր` ըստ ընդունված ավանդույթների:
Արմատական ընդդիմությունն այն ուժն է, որը չի ընդունում գոյություն ունեցող քաղաքական կարգը և ավանդույթները և առաջակում է արմատական փոփոխությունները՝ չընթարկվելով գործող խաղի կանոներին: 
Ասելով «ընդդիմադիր»՝ պետք է նաև ճշտեք, թե այդ տիպի կառույցներից որ մեկին նկատի ունեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել