Կյանքում, երբ երջանիկ եմ եղել,այդ երջանկությունը շնչել եմ միայն քո սրտով,ուզում եմ այսօր ընդամենը խոսել քո սրտի հետ, ու խնդրել նրան ,որ այնքան զարկի, միջև ես նորից ծնվեմ ,որ քո սրտի մեղմ շնչով նորից հառնեմ իմ մեջ այն շունչը ,որը նորից կյանք կտա: 
Այնքան եմ սիրում, քո մեղմ բույրը, երբ քո տանջված ձեռքերով գիշերներս ես հանգստացրել, ուզում եմ, այքան բանեմ ուզում ՄԱՄ ,բայց հավատա, երբ նայում եմ քո ծերացած ձեռքերին, ուզում եմ ոչ թե ուզել ,այլ ամեն բան տալ քեզ, երբ նայում եմ հոգնած աչքերիդ ուզում եմ ոչ թե տեսնել,այլ իմ աչքերը տալ քեզ,երբ տեսնում եմ թե ինչպես է սիրտդ մեկ-մեկ կանգ առնում ,ուզում եմ իմ սիրտը քեզ տալ: 

Ախ եթե ասում են հավերժություն ,ես այդ բառից սոսկում եմ միայն ,քանզի էլ ին՞չ հավերժություն, երբ քո տեսքով ես չեմ ապրելու, այլ ախ այլ քո հոգով,էլ ին՞չ հավերժություն, երբ ես քո կրծքին չեմ փարվելու ,ՄԱՄ ես չեմ ուզում հավերժություն ,այլ ուզում եմ մի պահ ,որ ապրեմ քո հոգով,ու շնչեմ քեզանով,խնդրում եմ քեզ, այնքան ապրի՛ր ,որ ամեն անգամ ես նորից ծնվեմ :
Երբ նայում եմ հոգնած շուրթերիդ ,մեղմ կարոտեմ զգում ,սակայն դու այնպես ես նորից ժպտում ,որ այդ ժպիտով ես անվերջ թրչում եմ ,երանի ,երանի հավերժությունը դու լինեիր ,այլ ոչ թե կյանքը ,հավատ՛ա ես քեզանով անվերջ կապրեի ,քեզանով կշնչեի ու կերազեի : 
Նորից պատկերվիր իմ կարոտած մանկության սրտում ,տու՛ր նորից մեղմ օրորանք ,ու մեղմ համբյուր ,ախ իմ միակ հավերժություն ,ախ իմ միակ օդ ու կյանք ,քեզնացի այն կողմ ես էլ չեմ շնչում ,ուստի խնդրում եմ ,ապրի՛ր հավերժ : 
Դու իմ լույսնես ,դու իմ կորած ճանապրհի ճանապարհն ես ,ախ էլ ին՞չ կյանք ,առանձ ՄՈՐ սրտի :
ՔԵԶ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ 
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ,ՍԻՐՈՒՑ ԱՌԱՎԵԼ ,ԱՍՏԾՈՒՑ ԱՌԱՎԵԼ ,ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ : 
Երբ դու շնչում ես աշխարհը իմն է ,երբ դու մարում ես լույսի նման աշխարհս մթանում է ,ախ իմ ՄԱՅՐ, ախ իմ ԱՇԽԱՐՀ ու շունչ :

Սիրենք ամեն ինչ, բայց սիրենք սիրելուց առավել, միայն ու միայն, մեկ բառ ` ՄԱՅՐ :
Ամեն օրը նրանց դարձնենք տոն ,քանզի երբ մսրում ենք ,բացի ՄՈՐԻՑ ոչ մի տաքություն չի կարող ջերմացնել նորից :
Սիրում եմ քեզ ՄԱՄ : ` 
Վանիկ Հովակիմյան (Անանուն)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել