Tert.am-ը գրում է․

Աշխարհաքաղաքական իրավիճակը  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտու մերձակա տարածքում կշարունակի սրվել: Ինչպես փոխանցում է  ТАСС գործակալութունը` նման եզրակացության են եկել կազմակերպության քարտուղարությունում կայացած գաղտնի խորհրդակցության մասնակիցները:

«Միջոցառման մասնակիցները ուսումնասիրել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակը  և կանխատեսումներ են արել դրա պոտենցիալ զարգացման վերաբերյալ: Փորձագետների կարծիքով` աշխարհաքաղաքական իրավիճակի  հետագա սրման օբյեկտիվ և սուբյեկտիվ  պատճառներ կան, այդ թվում` անմիջապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մերձակայքում», - լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ մամլո կենտրոնից:   

Կենտրոնում մեկնաբանել են, որ վերլուծության թեմա են դարձել «ՀԱՊԿ անդամ երկրների, Աֆղանստանի տարածքում անկայունության տարածման աճող վտանգը, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները` ուղղված Ռուսաստանին ռազմական դիմակայության մեջ ներքաշելուն, ՌԴ-ի կողմից հնարավոր արձագանքն՝ ընդհանուր առմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել