Երեկ ընկերներիցս մեկին էի հյուրընկալել, ով ունի փոքրիկ հարմարավետ կլուբ, որտեղ օդում կա գույն, կա ընկերական ջերմ մթնոլորտ, ու անգամ անծանոթ մարդիկ ազատ կարող են խոսել, քննարկել, բանավիճել: Մի խոսքով՝ իսկական հանդիպումների, ստեղծագործելու, մտածելու վայր... Կլուբում մի նոր աշխատող կար` մենեջեր, ով իր գործից այդպես էլ լավ չէր հասկանում, սակայն շարունակում էր աշխատել, փորձում էր սովորել: (Ստացվել կամ չստացվելու մասին ես չէ, որ պիտի ասեմ), բայց հարցն այն է, որ մարդուն տրվել է հնարավորություն աշխատելու, սխալները շտկելու, փորձ ձեռք բերելու: Այլ հարց է՝ դա կօգտագործվի նպատակին, թե ոչ, կամ արդյո՞ք բաց կթողնի՝ չարժևորելով ընձեռնված հնարավորությունը... էստեղ հարցը գործատուն է, ով իսկապես օգնում է մարդուն նախ աշխատանք տալով, երկրորդը՝ հնարավորություն տալով հմտանալու տվյալ գործում, երրորդը, եթե անգամ որևիցե բան չի ստացվում, հանդուրժում ու կրկին հնարավորություն է տալիս:

Հ.Գ. Ինչու լավը չենք նկատում ու գնահատում:

Հ.Գ.Հ.Գ. Այսուհետ գրելու եմ բոլոր այն դրական ու կարևոր հարցերի մասին, որոնք նկատում, բայց շրջանցում ենք, չենք բարձրաձայնում ու կրկին վերադառնում ներկայիս խնդիրներին: Եկեք մի քիչ էլ խոսենք դրականի մասին՝ այդ կերպ լուսավորելով կյանքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել