Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, ինչպես կմեկնաբանի այն, որ քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ են ընթանում և ոմանք նույնիսկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի և ԲՀԿ-ի հետևում տեսնում են վարչապետի անձը, ասաց, որ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ Նաիրա Զոհրաբյանը վաղուց արդեն որևէ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունեն:

«Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի և ԲՀԿ-ի հետևում ինձ տեսնողներին, ապա ես միայն կասեմ, որ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ Նաիրա Զոհրաբյանը վաղուց արդեն որևէ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունեն, իսկ նրանց նկատմամբ նման արտահայտություններն ուղղակի անհարգալից են»,-ասաց վարչապետը։

«Վստահ եմ, որ նման շահարկումները չեն գալիս Հանրապետական կուսակցության շարքերից, քանի որ մեր կուսակցությունը, անգամ այսքան երկար ժամանակ գտնվելով սուր բանավիճի և հակասությունների մեջ ԲՀԿ-ականների հետ, միշտ հանդես է եկել հարգանքի և գո8ծընկերային դիրքերից, իսկ եթե Ձեր նշած դիտարկում անողները ընդդիմադիր դաշտից են, ուրեմն շատ ավելի վատ է. վատ է, ոչ գործընկերային և անհեթեթ»,– ավելացրեց ՀՀ վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել