Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի ԹագավորինHaynews.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին և Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին, զոհվածների ընտանիքներին և Գերմանիայի ու Իսպանիայի բարեկամ ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն և ոգու արիություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել