Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այն համոզման է, որ բոլոր կուսակցությունների ներսում էլ խնդիրներ լինում են, պարզապես իրենց տարբերությունն  այն է, որ իրենք ավելի բաց են: Հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով «Ժառանգության» ներսում առկա տարաձայնությունների մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով. «Բոլորս սխալ ենք գործել, և մենք այն ուժն ենք, որ վաստակում ենք եղած վստահությունը հենց այդբացախոսության համար: Իմ բացակայությամբ ամենուր կային սխալներ: Բայց մենք նայում ենք առաջ և ասում, թե որոնք են մեր սխալները»:

Լրագրողի հարցին, թե Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը հաշտվել են և իրարից ներողություն խնդրե՞լ են փոխադարձ վիրավորանքների համար, «Ժառանգություն» կուսակցության նախագահը պատասխանեց. «Ամեն տեղ էլ կա ներքին բանավեճ, պարզապես մեզ մոտ դա ավելի բաց է լինում: Ներողությունը ես եմ խնդրել բոլորի համար: Մեկ-մեկ մենք սխալ բաներ ասում ենք՝ ես էլ, Արմենն էլ, Զարուհին էլ և նայում ենք առաջ, և համարում ենք, որ սա կարևոր կենսափորձ էր մեզ համար: Մենք հաշտ ենք որպես «Ժառանգության» ընտանիք, բայց դա չի նշանակում, որ սուր բաներ չենք ասում իրար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել