Orer.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը մարտի 19-ին ադրբեջանցիների հերթական հարձակումից հետո առաջարկել է հաշվեհամար բացել և հավաքված հասույթով բանակի հետ միասին գիտնականներին պատվիրել դիվերսիոն ներթափանցումները կանխելու համար ժամանակակից համակարգեր:

Orer.am-ը զրուցել է Դավիթ Սանասարյանի հետ՝ ճշտելու, թե ինչ արձագանք ստացավ նրա առաջարկը, և ինչպիսի աշխատանքներ են տարվում, որպեսզի իրականացվի գաղափարը: Սանասարյանը փոխանցեց, որ բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստացել գիտնականներից, նորագույն տեխնոլոգիաների մասնագետներից, ովքեր ցանկանում են ունենալ այդ սարքավորումները: Մեր զրուցակիցը նշեց, որ այս կոչին պետք է արձագանքի կառավարությունը:

Նա նաև հաղորդեց, որ որոշակի տեղեկություն ունի այդ ուղղությամբ տարվող ՊՆ-ի քայլերի և պիլոտային ծրագրերի վերաբերյալ: «Այս խնդրի վերաբերյալ տարբեր օղակներում և տարբեր մարդկանց կողմից առաջարկներ են արվել: Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը միավորվեն և կլոր սեղանի շուրջ քննարկեն սա: Վստահ եմ, որ կհաջողվի գալ միասնական որոշման և հայտարարի»,- ասաց Դ. Սանասարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել