«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը մարտի 19-ին ադրբեջանցիների հերթական հարձակումից հետո առաջարկել է հաշվեհամար բացել և հավաքված հասույթով բանակի հետ միասին գիտնականներին պատվիրել դիվերսիոն ներթափանցումները կանխելու համար ժամանակակից համակարգեր: Սանասարյանը լրատվամիջոցներից մեկին ասել է նաև, որ բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստացել գիտնականներից, նորագույն տեխնոլոգիաների մասնագետներից, ովքեր ցանկանում են ունենալ այդ սարքավորումները և իր կոչին պետք է արձագանքի կառավարությունը:

Նախ և առաջ բանակի խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելը, իհարկե, դրական է, նույնիսկ օգտակար` այդ խնդիրների կարգավորման տեսանկյունից, սակայն անվտանգության խնդիրների վերաբերյալ հարցերից ամեն ինչ չէ, որ կարելի է բաց տեքստով քննարկել, քանի որ նման թեմաները պարունակում են ռազմական գաղտնիքներ, և դրանց շուրջ հասարակական քննարկումներն անթույլատրելի են:

Չի բացառվում նաև, որ հայկական բանակն արդեն իսկ ձեռք է բերել ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ սարքավորումներ, սակայն հասկանալի պատճառներով չի հրապարակվում այդ տեղեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել