Ժառանգություն կուսակցության ներսում ծագած անհամաձայնություններին լուծում տալու նպատակով Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել ժողով:

Ազատության հետ զրույցում ժառանգության խոսնակ Դավիդ Սանասարյանը հայտնել է, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը կհրավիրի ասուլիս, որի ընթացքում կպատասխանի բոլոր հարցերին և կներկայացնի, թե ինչ հարցեր են քննարկվել վարչության նիստում: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, չի բացառվում, որ դրվի Ռուբեն Հակոբյանին և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին «Ժառանգություն»-ից հեռացնելու հարցը: Սրա մանրամասները ևս ասուլիսի ընթացքում պարզ կդառնա:

Այդ ամենը կարելի էր ընդամենը մեկ բառով շարադրել՝ երկար ասուլիսների փոխարեն: 
Առհասարակ Ժառանգության առաջնորդը վերջին շրջանում աչքի է ընկնում իր` ոչինչ չասող ասուլիսներով, բառի փոխաբերական և ուղիղ իմաստով: Նա հրավիրում է ասուլիս, որի ժամանակ հայտնում է, որ իր ասելիքը կասի հաջորդ ասուլիսի ժամանակ: Բացի դա, չենք կարող չփաստել, որ Րաֆֆու հարցազրույցներն իրենց մեջ վերջին շրջանում ոչ մի հետաքրքրություն չեն պարունակում:

Իսկ ինչ են իրենցից ներկայացնում Հովհաննիսյանի մարզային հանդիպումները: Դրանք ավելի շատ նմանվել են «բեսեդկային հանդիպումների» և այնքան անհետաքրքիր են, որ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում, իսկ մասնակիցները բաժանվում են երկու «թշնամական ճամբարի»` երկրպագելով կամ Զարուհուն, կամ Արմեն Մարտիրոսյան-Ռուբիկ Հակոբյան դուետին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել