Հազար եմ ասել, որ էս շոու-բիզնեսից գլուխ չեմ հանում... Ուրեմն, մահանում է բոլորի կողմից սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանը: Դրանից մի քանի ժամ հետո իր որդին՝ կրկին սիրված դերասան Սոսը, ՖԲ-ում մի հուզիչ գրառում է անում, մյուս օրը, թե անգամ նույն օրը որոշ անլուրջ լրատվականներ սկսում են գրել, որ Սոսն ու Շուշան Պետրոսյանն են մահացել, Սոսն էդ վիճակի մեջ մտնում, գրում ա. «Իմ մահվան լուրը փոքր-ինչ չափազանցված է»... Հետո Անկախ Հայաստանը գրում է, որ մի տեսակ էր հոր մահվանից մի քանի ժամ հետո գրառում անելը... Էլի մի քանի լրատվական վերցնում են, ու Սոսը հիմա էլ գրում ա. «Հազար ներողություն, որ նման բան եմ արել…
Ա՜խ, եթե հասկանայիք՝ ինչ եմ գրել»:

Եթե անձամբ ճանաչեի Սոսին, կասեի. «Սոս ջան, ցանկացել ես ՖԲ-ում արտահայտվե՞լ՝ լավ ես արել, այստեղ քեզ հարազատ մարդիկ են քո ընկերներում, ակումբ չես գնացել կամ խաղեր խաղացել, ինչո՞ւ ես արդարանում: Հետո, այդ ծանր վիճակում ի՞նչ իմաստ ունի արձագանքել 10-20 այցելու ունեցող լրատվականներին, ոչ մի նորմալ մարդ չի հավատացել էդ լուրին, առավել ևս չարժի դա անել այդպիսի հումոր-հեգնանքով, քանի որ քո նախորդ գրառումից հետո հեգնանքը մի քիչ անհասկանալի արտահայտման ձևաչափ է: Հետո ինչ-որ Անկախ իրա կարծիքն ա գրել քո գրառման մասին, է հետո՞ ինչ, դու հո գիտե՞ս՝ ինչի ես գրել ու ինչ ես ուզել ասել, ի՞նչ իմաստ ունի հազար ներողություն խնդրել ու հետո ասել, որ շատերը չեն հասկացել, թե ինչ ես ուզել ասել: Կամ մի խնդրիր ներողություն, կամ հետո մի արդարացրու գրածդ, իսկ ավելի լավ է ընդհանրապես մի արձագանքիր, բոլորն էլ հասկանում են, թե ինչ ապրումներ ունես հիմա, ու չեն մեղադրի քեզ չարձագանքելու համար, առավել ևս այդ լռությունը կամ չի ասի ոչինչ, կամ կարտահայտի շատ ավելի ազդեցիկ իմաստ, քան էս քո արձաքանք-գրաոումները»:

Հ.Գ. Իրականում, Սոսը մեր երկրում հազվադեպ խարիզմատիկ դերասաններից է, դրա համար մի տեսակ չի դզում էս ամեն ինչը, որ էն նոր սերնդի անկապ-անիմաստ դերասանների մասին խոսք գնար, ոչ էլ կխոսեի էդ թեմայով... Այստեղ մի տեսակ չեմ կարող անտարբեր մնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել