Զարմանում եմ՝ էս ինչ ֆոբիա կա այլազգիների նկատմամբ: Նովրուզի կապակցութամբ Հայաստան ժամանած իրանցիների նկատմամբ հասարակության որոշ հատվածի և որոշ կայքերի հրապարակած կարծիքներին որ ծանոթանում ես, հասկանում ես, որ եթե նույնիսկ մենք շրջափակված երկիր չլինեինք և հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենայինք, միևնույնն է՝ մենք ինքներս մեր երկիրը փակ և շրջափակված կդարձնեինք: Իրանը մեզ երկրորդ ամենամոտ ու ոչ թշնամական երկիրն է, ու էդ երկրին բոլոր առումներով մի այլ կարգի հեռվացնում ենք մեզանից: Պարսիկներին չենք սիրում, վրացիները տուտուց են, էն մնացածը, դե պարզ է, ինչ են...... Սահմանի բաց կամ փակ լինելը հո մենակ փշալարով չի՞ որոշվում, հասարակություններն էլ պիտի իրենց ներսում բաց պահեն մարդկային հարաբերությունների սահմանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել