Ռասիզմի հետևանքով աշխարհում թերևս ամենաշատ տուժված ազգերից մեկը մենք ենք, ու դա մեր մաշկի վրա զգում ենք 1915 թվից առ այսօր՝ Թուրքիայից սկսած, Եվրոպայով ու Ռուսաստանով վերջացրած: Ռասիզմի դեմ մեծ ակցիա անելով՝ մենք մեր երկրում չենք կարողանում հանդուրժել պարսիկ տուրիստի ներկայությունը: Հիմա մենք իրավունք ունե՞նք պահանջելու այլ ազգերին մեր հանդեպ դրսևորել խիստ հարգալից վերաբերմունք, երբ, ինքներս մեր կաշվի վրա զգալով այս ամենը, անում ենք տրամաբանորեն հակառակը: Ի՞նչ ունեք պարսիկ անշառ տուրիստի դեմ, որը քո երկիրը հարստացնելուց բացի՝ ուրիշ բան չի անում: Ինչի՞ տարվա մեջ ընդամենը 5 օր չեք կարողանում հանդուրժել այդ մարդկանց ներկայությունը, ինչո՞վ են ձեզ խանգարում: Բա որ իրենք մի քանի տարի էստեղ մնային ու աշխատեին ու սկսեին անել այն հանցագործություններն, ինչ անում են հայերն արտասահմանում: Նույն վերաբերմունքը դրսևորում ենք նաև մալականների ու եզդիների հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել