Tert.am-ը գրում է.

Germanwings ավիաընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ մի քանի օդանավերի անձնակազմեր հրաժարվել են թռչել Airbus A320 ինքնաթիռի աղետից հետո, որն իրականացնում էր Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը, գրում է Газета-ն։

«Մենք հասկանում ենք այդ որոշումը»,- հայտարարել է ավիաընկերության մամուլի խոսնակ Թոմաս Վինկելմանը։

Հետաձգված չվերթների քանակը չի նշվում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավիաաղետից հետո Lufthansa ընկերության որոշ օդաչուներ հրաժարվել են աշխատանքի դուրս գալ՝ «անձնական պատճառներով»։

Հիշեցնենք, որ Airbus A320 ինքնաթիռը կործանվել է մարտի 24-ին, զոհվել է 150 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել