Tert.am–ը գրում է.

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները  հետաքրքիր հետազոտություն են կատարել: Նրանք հետազոտել են Թսիմանե հնդկացիական ցեղի տղամարդկանց, ովքեր Ամազոն գետի ավազանի Բոլիվիական հարթավայրի բնիկներն են:

Ինչպես գրում է meddaily.ru-ն` The Hindustan Times-ին հղումով,  գիտնականները պարզել են, որ օքսիտոցինի (սիրո հորմոն) մակարդակը տղամարդկանց արյան մեջ ավելանում էր, երբ նրանք տուն էին վերադառնում որսից։

Որքան երկար էր բացակայում տղամարդը, այնքան ավելի բարձր էր նրա մոտ օքսիտոցինի մակարդակը: Բացի այդ, օքսիտոցինի մակարդակի փոփոխությունները փոխկապակցված էին որսի ժամանակ տեստոստերոնի մակարդակի հետ: Որսի միջին տևողությունը  հնդկացի ցեղի բնակիչների մոտ կազմում է շուրջ 8.5 ժամ, որը հավասար է աշխատանքային օրվա միջին տևողությանը:

Տեստոստերոնի բարձր մակարդակը  որսի ժամանակ, հավանաբար, կապված է «հաղթանակի» զգացման հետ, որը նրանք ունենում են որսին սպանելիս: Օքսիտոցինը տվյալ պարագայում հավասարեցնում է որսորդի զգացողությունները, նրան բարի է դարձնում, որ նրա մոտ ցանկություն առաջանա կիսվել իր որսով: Բացի այդ՝ որսից հետո անհրաժեշտ է վերականգնվել, ինչի համար ևս պատասխանատու է օքսիտոցինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել