Tert.am-ը գրում է․

Երիտասարդ չինուհին, ով երեխա ժամանակ կենդանի գորտեր է կերել, վիրահատության է ենթարկվել. բժիշկները նրա գլխից  8 սմ երկարությամբ մակաբույծ են հեռացրել:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` 29-ամյա Յին Մենգը 6 տարի շարունակ բողոքել է գլխացավերից, երբ դուրս է եկել աշխատանքից: Այն ժամանակ նրան տեղափոխել են Չինաստանի Յունան նահանգի Չաոյան շրջանի հիվանդանոց, որտեղ բժիշկներն ախտորոշել են, որ նրա ուղեղում ինչ-որ մարմին է աճում, սակայն մասնագետները չգիտեին` ինչպես հեռացնել դա:

Չինուհին ստիված դեղերի միջոցով հանգստացրել էր ցավը, մինչև որ վիճակը կտրուկ վատացել է: Նրան կրկին տեղափոխում են հիվանդանոց, և այս անգամ բժիշկները ստիպված վիրահատում են: Վիրահատության արդյունքում վիրաբույժները մոտ 10 սմ երկարությամբ մակաբույծ են դուրս բերում, որն աճում էր կնոջ գլխում` ազդելով նյարդային համակարգի վրա:

Նրա մոտ սպարգանոզ (ճիճվախտ) են ախտորոշել, որն առաջանում է աղտոտված ջուր խմելու կամ վարակակիր կենդանի` գորտ կամ օձ ուտելու հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել