Մարդիկ չեն հարգում իրենց երկիրը՝ աղբը նետելով, փողոցներում, եկեղեցու պատերի վրա ՌԱԲԻՍ սիրո խոստովանություն գրելով, անցումներում միզելով, բոլորի առաջ փողոցում թքելով......
Մարդիկ չեն հարգում իրար, չեն հարգում սրճարանում աշխատող մատուցողին, խանութում կամ սուպերմարկետում աշխատողին, բժիշկը չի հարգում պետպատվերով ուղարկված հիվանդին, տաքսու վարորդը չի հարգում իր ուղևորին նույնը երթուղայինում.....
Մետրոյի աշխատողը չի հարգում մարդուն՝ էդ գրողի տարած վիշկեքը շպրտելով մարդու դիմաց....
Այստեղ հարգանք ձեռք են բերում ոչ թե արած գործով կամ խելքով, այլ ՓՈՂՈՎ.......... Ով փող ունի, ինքը հարգված ա, վերջն ա, իրա հետևը պետք ա ՄՏՆԵԼ........
Ստեղ հարգվում են քուչի տղերքը, ոչ թե խելացի երիտասարդները, այստեղ հարգվում են հարուստ ընտանիքի գլամուր տիպի աղջիկները, ոչ թե հասարակ ընտանիքի աղջիկը...
Այստեղ չեն հարգվում նրանք, ովքեր չեն հարգում նրանց, ովքեր չեն հարգում դիմացինին:
Այստեղ սեփական իշխանությունը չի հարգում ժողովրդին, որովհետև այստեղ ժողովուրդը չի հարգում ժողովրդին.
Ժողովուրդ, անկեղծ ասած, այստեղ ձեզ սովորեցնելու կարիք չկա, մի փոքր ձեզ, մի փոքր կարճ ասած տեսած պահեք, ասենք՝ սովորեցնելու բան չկա, որովհետև դուք գիտեք ամեն ինչ, ասենք՝ դուք տեսած եք....
Լավ է, ինչքա՞ն կարելի է ՏԱՌԱԿԱՆ լինել, մի քիչ հարգանք իրար հանդեպ, հո դուք ստրուկների երկրում չե՞ք ապրում, մի քիչ ձեզ մնացածի հետ հավասար նայեք............. Ստեղ ոչ ոք ոչինչ պարտական չի, վայ....... Խի՞, որովհետև ստեղ բոլորը ՄԻՆԻՍՏՐ ԵՆ........... 
Ստեղ սաղ եվրոպառուսակաամիրկապարսկա են, մեկը չկա, մի հատ հավեսով տպավորություն թողնի.......... Հարգանքը միմյանց հանդեպ ձեզ կփրկի ձեր իսկ կործանումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել