ՀենոԹուրքական մամուլը պնդում է, որ «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության նկատմամբ:

Թուրքական «ԷնՍոնՀաբերի» փոխանցմամբ` Թուրքիայի ամենաճանաչված թիմերից «Գալաթասարայը» ցանկանում է իր կազմում տեսնել Մխիթարյանին, որին թուրքական լրատվամիջոցը ներկայացնում է որպես «հրաշալի աստղ»:

Կայքը նշում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրվում Եվրոպայի խոշորագույն ակումբները: Ի ցեպ, աղբյուրը հավելում է, որ Մխիթարյանի տեղափոխությունը «Գալաթասարայը» նախընտրում է «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կակայի տեղափոխությունից:

«ԷնՍոնՀաբերը» թվում է Մխիթարյանի բոլոր տիտղոսներն ու կոչումները` չխնայելով հիացական բառեր նրա հասցեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել