Tert.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ փետրվարյան իրադարձությունները նոր իրավիճակ են ստեղծել:

«Դրանից հետո բոլորս ստիպված եղանք մի պահ կանգ առնելու ու մտորելու՝ ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք շարունակելու: Հանրությունը հայտնվեց մի տեսակ ապատիայի մեջ, իսկ քաղաքական գործընթացները ամորֆ բնույթ ստացան: Բայց արդյո՞ք փետրվարից հետո 40 տոկոսի հասնող աղքատությունը երկրում վերացավ, արդյո՞ք ճգնաժամային մակարդակի արտագաղթը դադարեց, գործազրկությունը ոչնչացվեց: Վստահ եմ, որ ոչ»,-հայտարարեց ԲՀԿ պատգամավորը:

Ըստ Ուրիխանյանի՝ այդ իսկ պատճառով իրենք խնդիր ունեն «վերաիմաստավորվելու մեկ ուղղությամբ»:

«Մի վերելակի պատմությունը կարող է ցնցել երկիրը, որովհետև մի վերելակ աշխատեցնելու խնդիր ունենք: Դրա պատճառն այն է, որ բառադիությունը դարձել է առանցք պետական կառավարման հանրային կենսակերպի ձևավորման մեջ: Արդյոք 21-րդ դարում ՀՀ-ում վերելակը կարո՞ղ է ընկնել, ու երիտասարդ զոհվի, որովհետև ինչ-որ մեկը մի քանի կոպեկ խնայելու, սեփական ցեղին հարստացնելու համար չի բարեհաճում ծառայություններ մատուցել»,- ասաց Ուրիխանյանը և հույս հայտնեց, թե բոլորը կսթափվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել