Պարզվում է, որ ՊԵԿ նախագահը 2011 թվականին 3 միլիոն դոլար գումար է հայտարարագրել, իսկ երբ լրագրողները հարցրել են, թե այդքան գումարը նրան որտեղից (մանավանդ, որ նա հերքում է բիզնեսի հետ իր կապը), վերջինս լղոզված պատասխան է տվել. «Այ, երբ որ դուք գնաք, նայեք հայտարարագիրը, երբ որ ես ներկայացնեմ, կգտնեք որտեղից»: Հայտարարագիրը չնայեցի, բայց ձեռք ընկավ նրա կենսագրական տվյալները: Այս մարդն գրեթե իր ողջ կյանքը հարկայինում է անցկացրել, իսկ պետական համակարգում աշխատավարձերը հաստատ այնքան շատ չեն, որ մարդ 16 տարվա ընթացքում 3 միլիոն դոլար «հետ քցի»: Մի խոսքով, եթե նույնիսկ մեծ ցանկության դեպքում հավատանք ՊԵԿ-ի ղեկավարին, որ ինքը բիզնես չունի, ոչ էլ որևէ տեղ փայատեր է, ու միայն հաշվարկենք իր 16 տարվա աշխատավարձի եկամուտները ու հանենք նրա մոտավոր ծախսերը, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը: Հ.Գ. Զարմանում եմ՝ էտքան պրիմիտիվ կերպար է, բայց շարունակում է փոքր ու միջին բիզնեսին շարունակական «սատկացնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել