Եթե մտածում եք, որ լացելով դուք ձեր թույլ կողմերն եք երևան հանում, ապա սխալվում եք: Լացելը հանդիսանում է օրգանիզմի բնական գործընթաց: Ավելին, ամերիկացի բժիշկ Ուիլյամ Ֆրեյի կարծիքով նա, ով հազվադեպ է լացում հաճախ է հիվանդանում ստամոքսի յազվա կոչվող հիվանդությամբ և ավելի վաղ են մահանում նրանցից, ովքեր ավելի հաճախ են լացում: Քանզի արցունքների հետ միասին մեր օրգանիզմից դուրս է գալիս թունավոր նյութեր` տոքսիններ և շլաք, դրանք օրգանիզմում առաջանում են ֆիզիկական և հոգեբանական ճնշվածությունից:
Լացը մարդուն ուղղակի անհրաժեշտ է, որից ոչ մի դեպքում չպետք է ամաչել կամ խուսափել, հակառակ դեպքում հոգեբանական ճնշվածությունից կառաջանա ինֆակտ, ինսուլտ, յազվա, ամեն տեսակի սպազմաներ: Հոգեբանները վստահեցնում են, որ առանց լացի ամիսներն ու տարիները հանգեցնում են ծանր հոգեբանական ճնշվածության և հոգեկանի փոփոխության:
Շատ հետքարքրի է այն փաստը, որ լացը ոչ միայն օրգանիզմից դուրս է հանում քիմիական նյութերը, այլև հանդսանում է սթրեսի խթանիչ: Վերջինը հատկապես վտանգավոր է երիտասարդ, դեռ չձևավորված օրգանիզմի համար, ահա թե ինչու երեխաները ավելի հաճախ են լացում, քան մեծահասակները: Այս ձևով էլ դրսևորվում է պաշտպանական մեխանիզմ` հաղթահարելով սթրեսը: Սակայն շատ հաճախ լաց լինելն էլ լավ չէ, այն խոսում է դեպրեսիայի մասին:
Կանանց 70%-ը միջինում լացում է ամիսը 2-3 անգամ: Նույնքան լացում է տղամարդկանց 20%-ը: Հետազոտությունները վկայում են, որ կուտակված բացասական հույզերը իրենցից մեծ վտանգ են ներկայացնում: Հենց սրանով է պայմանավորված, որ կանաց կյանքի տևողությունը ավելի երկար է, քան տղամարդկանցը:
Կանանց ավելի հաճախ լացելու վերաբերյալ կատարվել են հետազոտություններ, որի արդյունքում պարզվել է` կանանց արյան մեջ կա մի հորմոն, որը խթանում է արցունքի առաջացմանը, նույն հորմոնն էլ պատասխանատու է կաթի առաջացմանը` կրծքով կերակրելու ժամանակ: Իսկ տղամարդկանց արցունքի քիչ լինելու պատճառը տեստեստերոն հորմենն է: Սակայն հոգեբանները կարծիքով տղամարդկանց քիչ լացելու պատճառը սոցիալական սերիոտիպերն են, որը արմատավորում են հենց մանկուց: “Դու աղջիկ չես, որ լացես” կամ “Տղամարդը չի լացում, ամոթ է” նմանատիպ նախադասություններով դաստիարակության արդյունքն է տղամարդկանց քիչ լաց լինելը, որն էլ հանգեցնում է կյանքի տևողության մոտ 7 տարվա կրճատմանը:

Այսպիսով, եթե զգում եք, որ ցանկանում եք լացել, ապա համարձակորեն ազատություն տվեք Ձեր արցունքներին, որից կօգտվի և Ձեր օրգանիզմը, և Դուք կհանգստանաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել