Երեկ Մոսկվա կինոթատրոնում առաջին անգամ ցուցադրվեց <<Հոբելյանական հաճախորդ>> ֆիլմը: Ֆիլմի տևողությունը 78 րոպե էր, բայց այդ 78 րոպեի ընթացքում հասցրեցինք ականատես լինել և սիրո, և հիասթափության, և երջանկության, և ափսոսանքի: Գործողությունները ընթանում էին հիմնականում մեկ սենյակում, որտեղ ներկայացվում էր կնոջ և տղամարդու հարաբերություններ: Հակասական հարաբերությունների մեջ բացահայտվում է կնոջ ամբողջ ներաշխարհը` իր բոլոր գույներով, և կին-տղամարդ հարաբերությունների էությունը: Իսկ վերջում, ականատես ենք լինում <<անավարտ ավարտի>> և բոլորովին անսպասելի հանգուցալուծման:
Գլխավոր դերերում են Լուիզա Ներսիսյանը և վրացի դերասան Դավիթ Կացառավան: Ռեժիսոր և սցենարիստը Արա Երնջակյանն է, իսկ երաժշտության հեղինակը Հայկոն է:
Իմ կարծիքով ֆիլմը կարելի է ստացված համարեԼ: Այն զուրկ է ավելորդություններից, ամեն ինչ հասցված է մինիմալիզմի, ու թեկուզ ֆիլմը նկարվել է ընդհամնեը 10 օրում, մենք ականատես ենք լինում մեծ աշխատանքի: Եվս մեկ առավելություն, որ հնարավոր չի անտեսել, դա ոչ ժարգոնային, զուտ գրական բառապաշարն է, չնայած, որ վրացի դերասանը խաղացել է ռուսերենով, իսկ Լուիզան հայերենով: <<Հոբելյանական հաճախորդ>> ֆիլմը արդեն իսկ ցուցադրվել է ԱՄՆ-ում և ներկայացվելու այլ երկրներում ևս:
Նյութի աղբյուր՝ http://ooops1.livejournal.com/31870.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել