Tert.am–ը գրում է.

Վրացական գինու արտահանումը ռուսաստանյան շուկա 2015-ի առաջին երկու ամիսներին կրճատվել է մոտ 7 անգամ: Այս մասին հայտնում է «Լենտան»:

Ծավալների նման կտրուկ կրճատման պատճառը ռուսաստանյան ռուբլու դևալվացիան է եղել: Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, մասնավորապես, տեղեկացրել է, որ նշված շրջանում 1,72 մլն շիշ գինի է արտահանվել ռուսաստանյան շուկա:

Առհասարակ՝ վրացական ապրանքների արտահանումը Ռուսաստան երկու ամսում կրճատվել է 2,8 անգամ` 15,6 մլն դոլարով: Փոխարենը աճել է ներմուծումը` 15,6 տոկոսով:

Ռուսաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 13 տոկոսով:

2008-ի պատերազմից հետո վրացական գինին, կոնյակը, հանքային ջրերը և այլ ապրանքներ Ռուսաստան էին սկսել արտահանվել 2013-ի ամռանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել