Tert.am–ը գրում է.

Շոտլանդական կղզու բնակիչները որոշել են վերագնել այն որպես համատեղ սեփականություն։ Այն նախկինում պատկանում էր Ջեյմս Բոնդի նախատիպը համարվող մարդուն:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` The Daily Mail-ին հղումով,  Գրեյթ Բերների կղզու  բնակիչների մեծ մասը քվեարկել է այն միասնաբար ձեռք բերելու օգտին։

Կղզու նախկին տերը Ռոբին դե լա Լեն-Միրլեսն է եղել, ով 007 գործակալի մասին գրքերի հեղինակ Յան Ֆլեմինգի մտերիմ ընկերն է եղել:

Պարբերականը չի հստակեցնում, թե ում է պատկանել կղզին Լեն-Միրլեսի մահից հետո, գինը նույնպես հայտնի չէր, սակայն 2010-ին հաղորդվեց, որ 21 քառ. կմ մակերեսով տարածքը  գնահատվել է 70 000 ֆունտ ստերլինգ (104 000 դոլար):

Գրեյթ-Բերներ կղզու 250 բնակչից 142-ը հավանություն է տվել  կղզին համատեղ ձեռք բերելու գաղափարին:

Ինչպես գրում է The Daily Mail-ը` կոմս Լեն-Միրլեսը Ֆլեմինգի հետ միասին ծառայել է բրիտանական հետախուզությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել