Tert.am–ը գրում է.

ՌԴ ՆԳՆ-ից ավելի քան 100 000 աշխատակից կազատվի: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` Ведомости-ին հղումով,  այս մասին հաղորդել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր  Կոլոկոլցևը «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Թերթի զրուցակիցը խմբակցությունից պատմել է, որ փակ քննարկման ժամանակ անդրադարձել են  անձնակազմի կրճատման հարցին: «Նախարարն ասել է, որ կրճատման է ենթակա 110 000 աշխատակից, սակայն այսօրվա դրությամբ կրճատման կենթարկվի 78 700 մարդ», - ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Կոլոկոլցևը հայտարարել էր, որ ՌԴ ՆԳՆ-ն շարունակում է աշխատակիցների կրճատման մեթոդներ մշակել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել