Tert.am-ը գրում է.

Այսօր Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիանի դե Բիազին մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է մարտի 29-ին Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին: Իտալացի մասնագետը չի թաքցրել, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի այս խաղը սովորական հանդիպում չէ իր համար: 

«Եթե մենք կիրակի օրը կարողանանք հաղթել, ապա ես շատ երջանիկ կլինեմ: Կարող եմ ասել, որ Հայաստանի դեմ խաղն իմ կարիերայում ամենակարեւորն է: Ես չեմ սիրում տոնակատարությունը սկսել նախքան տոնը: Պետք է պատրաստել երաժշտական գործիքները, նոտաները, ապա սկսել տոնը»,- Դե Բիազի խոսքերն է մեջբերում «golalb.com»-ը: 

Փորձառու մասնագետը 28 ֆուտբոլիստներով է նախապատրաստվելու Հայաստանի դեմ մրցավեճին:

«Ես լավ եմ հետեւել հավաքականի թեկնածուների խաղին: Նրանք, ովքեր հրավեր են ստացել, պատրաստ են Հայաստանի դեմ խաղին»,-նշել է Ալբանիայի ընտրանու գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Ալբանիա-Հայաստան խաղը տեղի է ունենալու մարտի 29-ին եւ սկսվելու է Երեւանի ժամանակով 20:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել