Tert.am-ը գրում է.

Եթե մարդը փորձում է կենտրոնանալ օբյեկտի միայն մեկ բաղադրիչի վրա, նրա աչքը, միևնույն է, մյուսները ևս նկատում է, ինչպես օրինակ` գույնը, պայծառությունը, կառուցվածքը: Հաշվի առնելով այս ամենը` գործընթացը չի կարող վերահսկվել:
Ինչպես հայտնում է meddaily.ru-ն` Zee News-ին հղումով, տեսողական անալիզատորը ավտոմատ կերպով ներգրավում է օբյեկտի բոլոր հատկանիշները:

Նյու Յորքի և Փենսիլվանիայի համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են ուշադրության ընտրողական հատկանիշը: Փորձի մասնակիցներին խնդրել են կենտրոնանալ, օրինակ, օբյեկտի գույնի կամ կառուցվածքի վրա: Գիտնականները ցանկանում էին պարզել, թե որ դեպքերում է օգտակար աչքի` բոլոր հատկանիշները  նկատելու հատկությունը, որում` ոչ:

Մասնագետները եկել են եզրակացության, որ տվյալ ունակությունն օգնում է ճանաչել օբյեկտները, սակայն այն կարող է նվազեցնել արդյունավետությունը այն դեպքերում, երբ անհրաժեշտ է կենտրոնանալ օբյեկտի մեկ բաղադրիչի վրա: Այս խնդրին բախվում են, օրինակ,  բժիշկները ռենտգենյան լուսանկարները դիտարկելիս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել