Tert.am-ը գրում է.

2015 թվականի մայիսի 3-ին ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 7 կուսակցություն և 50 թեկնածու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ նշելով, որ թեկնածուներից մեկն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

«Համամասնական 22 մանդատի համար հայտ է ներկայացրել 7 կուսակցություն. «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազգային վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Խաղաղություն և զարգացում», «Շարժում 88», «Կոմունիստական կուսակցություն»»,-հաղորդեց Սրբուհի Արզումանյանը՝ նշելով, որ կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդհանուր առմամբ՝ ընգրկված է 167 թեկնածու:

Իսկ 11 մեծամասնական ընտրատարածքներում հաղթանակ տանելու համար կպայքարեն հայտ ներկայացրած քաղաքացիները:
Նշենք, որ ԼՂՀ Սահմանադրության  համաձայն՝ պատգամավոր կարող է դառնալ  քսաներեք տարին լրացած, վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել